Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Շարունակելով ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքները

Շարունակելով ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքները
08.11.2014 | 10:44

Նոյեմբերի 21-ին, շարունակելով ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքները, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, այս անգամ մի հեղինակային երեկո կնվիրի Գեղունի Չթչյանին: Վերջինիս կոնցերտները կկատարեն Ջուլիետ Գալստյանը, Անուշ Նիկողոսյանը և Հայկ Մելիքյանը: Նոյեմբերի 28-ին նվագախմբի հետ համերգ կունենա երիտասարդ շնորհալի դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանը՝ ներկայացնելով Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:

Դեկտեմբեր ամսին, ինչպես տեղեկացրել էինք, «Արամ Խաչատրյան» համերգասրահում սկսվելու են վերանորոգման աշխատանքներ, ֆիլհարմոնիկը կունենան միայն մեկ համերգ` դեկտեմբերի 5-ին: Նվագախումբը կղեկավարի Էռնեստ Հոյցլը՝ ներկայացնելով Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը՝ հայտնի դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովի կատարմամբ, և Ռոբերտ Շումանի թիվ 4 սիմֆոնիան: Երեկոյի ընթացքում սպասվում է անակնկալ ֆիլմային երաժշտության սիրահարների համար. կհնչի «Ավատար» ֆիլմի երաժշտությունը՝ գրված Ջեյմս Հորների կողմից:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ